Aroxj.am-ի հարցազրույցը Oops հաղորդման հաղորդավար Հակոբ Հակոբյանի հետ՝ բացահայտեց այն ինչ քչերը գիտեին՝ նա ժամանակին պարող է եղել: Այժմ թողել է պարը՝ մտել հեռուստատեսություն, բայց չի մոռացել առողջության ու սպորտի մասին: Մեր հետ զրույցում Հակոբը խոստովանեց, որ մասամբ է հետևում առողջ ապրելակերպի կանոններին:
Կարևորում է դրանք, բայց միշտ չի ստացվում հետևել բոլոր օրենքներին: Այդ պատճառով տարին կիսել է երկու հավասար մասերի՝ տարվա 12 ամիսներից 6 ամիսը վարում է առողջ ապրելակերպ՝ այցելում է մարզասրահ, լողավազան, հետևում է ատամների առողջությանը և ամենակարևորը՝ հանգստանում է և ինչպես ինքն է ասում՝ ԱՊՐՈՒՄ: Առողջ ապրելու բոլոր Oops-երը պատմում է Aroxj.am-ի համախոհ՝ Հակոբ Հակոբյանը:
Aroxj.am-Oops-ը թեթև և ուրախ հաղորդում է, դուք էլ միշտ եթերում ժպտադեմ եք և ուրախ: Առողջությունը և առողջ ապրելը կապ ունի ուրախության ու լավ տրամադրության հետ:
Հակոբ Հակոբյան- Իհարկե: Առողջ ապրելու համար կարծում եմ նախ պետք է ուրախ լինես, առանց ավելորդ մտահոգությունների ու մշտապես ուղեկցվող դեպրեսիայի, որը ցավոք շատ է մեր երկրում: Հիվանդություների բավականին մեծ տոկոսն էլ այժմ նյարդային խնդիրների պատճառով են լինում, դրա համար մեր հիվանդանոցներում նման հերթեր են գոյացել: Առաջնայինը որը փորձում եմ անել , դա ՝ «ԱՊՐԵԼՆ է» :
Սա, իհարկե, չի նշանակում, որ պետք չէ հետևել առողջությանը, դա իր մեջ ներառում է ժամանակ առ ժամանակ ստուգումների գնալը, մշտապես դիմել բժշկի տարբեր գանգատների դեպքում և այլն: Ինքս կյանքիս այս փուլում շատ առողջարար բաներ չեմ անում, բայց տարվա գոնե 6 ամիսը փորձում եմ ապրել այդպես:
Այցելում եմ մարզասրահ, հանգստանում եմ, ինչը շատ կարևոր է առողջության համար և հետևում եմ ատամներիս՝ առողջ ու գեղեցիկ ժպիտ ունենալու համար: Առողջ ապրելակերպի կարևոր բաղադրիչն եմ համարում թեթև ու ուրախ կյանքը, բայց բանաձևեր էլի կան, օրինակ կանոնավոր սնվելը, շատ քայլելը ու իհարկե մարզվելը:
Aroxj.am-Նշեցիք կանոնավոր սնվելը, իսկ Դուք հետևում եք այդ կանոնին: Ինչպես եք սնվում:
Հակոբ Հակոբյան. Առողջ լինելու համար իհարկե շատ կարևոր է կանոնավոր սնվելը, բայց ինքս կանոնավոր չեմ սնվում, և օրգանիզմիս վրա դրա բացասական արդյունքը զգում եմ: Ամեն դեպքում փորձում եմ ժամանակ առ ժամանակ ապուրներ ուտել՝ գոնե շաբաթը մեկ անգամ: Բացառում եմ քիմիական նյութերով հագեցած հյութերը. երբեք չեմ խմում դրանք: