Նյույորքցի հրուշակագործ Ջոն Կոստելոն շոկոլադից թեյնիկ է պատրաստել , որով կարելի է թեյ պատրաստել: Թեյնիկը բավական ամուր է: Դրանով պատրաստված թեյը դառնում է շոկոլադե նուրբ համով ըմպելիք:


Թեյնիկը պատրաստվել է 2,5 ժամում: Այն պատրաստված է 65 տոկոսանոց մուգ շոկոլադից: 

 

Երբ Կոստելոն մտադրվել էր նման թեյնիկ պատրաստել, մտավախություն ուներ, որ դրանում պատրաստված ըմպելիքը շոկոլադի սուր համ կունենա: Սակայն, երբ այն արդեն պատրաստ էր, պարզվել է, որ ներսում գտնվող շոկոլադը չի խառնվում թեյի հետ, այլ միայն հաճելի համ է փոխանցում: