Մեծ Բրիտանիայում Լեսթերի համալսարանի գիտնականները հայտնաբերել են սառեցված շոկոլադե աղանդերի ամենահին բաղադրատոմսը, հաղորդում է Газета.ru-ն:
Այն հայտնաբերվել է դուքս Սենդվիչի գրառումներում, որը թվագրվում է 1668 թվականով՝ գրեթե 100 տարի առաջ այն բանից հետո, երբ թոռը նրա պատվին բուտերբրոդ էր հնարել:
Ուտեստի բաղադրության մեջ մտնում էր շոկոլադ, սառույց, աղ և թթու կաթ: Սառույցի առկայությունը վկայում էր այն մասին, որ այս ուտեստը հասանելի չէր հասարակության լայն շերտերին:
Բացի այդ դքսի գրառումներից կարելի է եզրակացնել, որ բրիտանացիները կարծում էին, որ շոկոլադը անքնություն և թութք է առաջացնում: