Մեծ Բրիտանիայի «Լեսթեր» կինոթատրոնում համտեսել են աշխարհում առաջին պաղպաղակը, որը լույս է տալիս մթության մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նախքան սեանսի սկսվելը ոչինչ չկասկածող այցելուներին բաժանվել է անանուխով սովորական պաղպաղակ: Երբ դահլիճում լույսերն անջատվել են, և մնացել են միայն մի քանի ուլտրամանուշակագույն լուսարձակներ, ներկաները հայտնաբերել են, որ պաղապաղակը փայլում է վառ դեղին լույսով:
Ֆուտուրիստական պաղպաղակը ստեղծվել է «Բոմփաս անդ Փար» դիզայներական խմբի կողմից: Նրանք պատմել են, որ լույս արձակող պաղպաղակի գաղտնիքը կայանում է ռիբոֆլավինի մեջ, որը չի ազդում համի վրա:
Այժմ դիզայներները աշխատում են տանում աղանդերների պատրաստման ուղղությամբ, որոնք կարող են լուսարձակել անգամ առանց ուլտրամանուշակագույն լուսավորության: