ESem.am-ն առաջինը հայտնեց իր ընթերցողներին, որ նախորդ տարվա սեպտեմբերին ամուսնացած դերասաններ Խորեն Լևոնյանի և Լիկա Մեսրոպյանի ընտանիքում համալրում է սպասվում:) Այսօր էլ սիրով տեղեկացնում ենք, որ զույգի բալիկը լույս աշխարհ է եկել: Ավելի վաղ Խորենը ESem.am-ին հայտնել էր, որ արու զավակ են ունենալու:

 

 

Այս պահին Խորենը չի պատասխանում հեռախոսազանգերին՝ հավանաբար տարված  ընտանիքի նոր անդամով: ESem.am-ի հավաստի տեղեկություններով հայրիկն արդեն հասցրել է տեսնել որդուն:)

 

 

Նշենք, որ սեպտեմբերը տոներով լի է նրանց ընտանիքի համար. երեկ Լիկայի տարեդարձն էր: Օրվա ավարտին ֆեյսբուքի իր էջում նա շնորհակալություն էր հայտնել ամուսնուն՝ իրեն գեղեցիկ օր պարգևելու համար, իսկ այսօր արդեն զավակ է պարգևել իր ամուսնուն:) Հենց սեպտեմբերին է իր տարեդարձը նշում նաև Խորենը. սեպտեմբերի 16-ին նա կբոլորի 31 տարին:)