Երգչուհի Յուլյա Նաչալովան եւ նրա ընտրյալը՝ Վյաչեսլավ Կուդրին ունեն համատեղ փոքրիկ որդի, հայտնել է Super հրատարակությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրին:
Պարբերականը պատմել է արտիստուհու որդու մասին, որը ծնվել է նրա մահից 2 տարի հետո։ Փոքրիկը Նաչալովայի եւ նրա սիրելիի՝ դատավոր Վյաչեսլավ Կուդրինի որդին է:
Երգչուհին ծանոթացել է որդու ապագա հոր հետ, երբ դատի է տվել նախկին ամուսնուն՝ Ալեքսանդր Ֆրոլովին։ Զույգը երազում էր երեխաներ ունենալ, եւ Յուլյան որոշել է դիմել արտամարմնային բեղմնավորումը, բայց թույլ առողջության պատճառով չէր կարող երեխա ունենալ: Հղիանալու փորձերից հետո մնացել է Նաչալովայի սառեցված ձվաբջիջը, որը բժիշկներն օգտագործել են փոխնակ մոր համար։ Նաչալովայի եւ Կուդրիի որդին լույս աշխարհ է եկել մոր մահից հետո:
Երեխան ապրում է հոր հետ, հաճախ տեսնում է Յուլյայի ծնողներին եւ երկրորդ ամուսնությունից ծնված նրա դստեր՝ 14-ամյա Վերա Ալդոնինայի հետ:
Յուլյա Նաչալովան մահացել է արյան վարակից եւ սրտի անբավարարությունից 2019 թվականի մարտի 16-ին: Երգչուհին 38 տարեկան էր։