Յուլյա Նաչալովայի ողբերգական մահվանից հետո նրա միակ դուստրը՝ Վերա Ալդոնինան, ապրում է տատիկի ու պակիկի հետ։ Աստղի դուստրն իր որոշումը բացատրել է նրանով, որ նախկինում եւս երկար ժամանակ է անցկացրել մայրիկի ծնողների հետ։
13-ամյա Վերայի տատիկը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Զատիկի տոնի ընթացքում։ Վերան լուսավոր տոնը նշել է տատիկի ու պապիկի հետ։ Տաիսիաին հետեւորդներին ներկայացրել է տոնական ընտանեկան ընթրիքը. սեղանը զարդարված է ծաղիկներով ու զատկական ձվերով, առկա են կարագ ու կուլիչ։
Վերայի տատիկը հրապարակված լուսանկարը չի մեկնաբանել, միայն սիմվոլներ է օգտագործել՝ սիրտ ու աղոթքի ընթացքում միահյուսված ձեռքեր։ Հետեւորդները նշել են, որ աղջիկը շատ գեղեցիկ է ու նման մայրիկին ու տատիկին, ինչպես նաեւ Զատիկի առիթով շնորհավորել են նրանց ու ամբողջ ընտանիքին առողջություն մաղթել։
«Որքան է մեծացել Վերան։ Թող նրա ու ձեզ մոտ ամեն ինչ լավ լինի։ Շնորհավոր Սուրբ Զատիկ, Տաիսիա», «Գեղեցկուհի, շատ նման է մայրիկին ու տատիկին», «Գեղեցիկ աղջիկ։ Ձեր ընտանիքին շնորհավորում եմ լուսավոր Զատիկի առիթով։ Ամենալավն ու լուսավորն եմ մաղթում»,- գրել են հետեւորդները։