Դերասան Խորեն Լևոնյանն ու դերասանուհի, «Լակի» տորթերի սրահի տնօրեն Լիկա Մեսրոպյանը սեպտեմբերի 12-ին ամուսնացան: Մինչ այդ զույգն արդեն ապրում էր համատեղ կյանքով: «Կարծում եմ' հասուն մարդիկ պետք է հասկանան' հետագայում կկարողանա±ն միասին ապրել, թե' ոչ,- «Ես եմ»-ին տված բացառիկ հարցազրույցում ասաց Լիկան և հավելեց,- որոշումը շատ պատահական և արագ ենք կայացրել: Կարծում եմ' ամենաճիշտ որոշումներն արագ են կայացվում»:
Զույգը վաղուց էր ծանոթ, սակայն նրանց հարաբերությունները գործնական-ընկերական են եղել: Խորենն ու Լիկան գործընկերներ են եղել և մեկ տարի նույն թատրոնում են աշխատել, սակայն երբևէ չեն մտածել, որ հարաբերություններն այլ բնույթ կստանան, որոնք շատ արագ են զարգացել' ընդամենը մի քանի ամսում: «Ո´չ ես, ո´չ Խորենը երբեք չենք մտածել, որ, հնարավոր է, մի օր ամուսնանանք: Ամեն ինչ պատահական եղավ ու, կարծում եմ, վերևից էր կանխորոշված»,- ասաց Լիկան: Զույգն ավելի մտերմացել է «Խաղից դուրս» բազմասերիանոց ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ նրանք խաղընկերներ էին: «Ֆիլմի ժամանակ ընկերական էինք շփվում, սակայն հարաբերությունները ջերմացան, մտերմացանք ու, հավանաբար, ինչ-որ բան արթնացավ: Կարծում եմ' այն մեծ դեր խաղաց մեր անձնականում»,- ասաց Լիկան և հիշեց, որ ավելի վաղ մայրն իրեն ասել էր, որ զգում է' նկարահանումներից հետո Լիկայի կյանքում ինչ-որ բան պետք է փոխվի:
Շարունակությունը` այստեղ: