Life.panorama.am-ը գրում է.


Նոր Հարավային Ուելսի համալսարանի գիտնականները փորձարկում են իրականացրել առնետների վրա: Պարզվել է` վնասակար սնունդը ոչ միայն ավելացնում է կրծողների քաշը, այլեւ ճնշում է առողջ սնունդ կիրառելու նրանց բնական մղումը, գրում է The Daily Mail-ը:


Գիտնականները կարծում են, որ այս եզրահանգումը կարող է բացատրել, թե ինչու է անառողջ սննդի չափից դուրս կիրառումը փոխում մարդկանց սննդային վարքագիծը` ստիպելով չափից շատ ուտել, ինչն էլ ճարպակալման է հանգեցնում: 

 

Գիտնականների թիմը երիտասարդ կրծողների արուներին ընտելացրել է տարբերակել ձայնային երկու ազդանշան, որոնցից մեկն ասոցացվել է բալի, մյուսը` խաղողի համով քաղցր ջրի հետ: Առողջ սնունդ կիրառող կրծողները հրաժարվել են արձագանքել ազդանշանին: Այնուհետեւ երկու շաբաթ շարունակ առնետներին կերակրել են վնասակար սնունդով.

 

Նրանց սննդակարգում ներառվել են թխվածքներ, քաղցրաբլիթներ, պելմենիներ եւ այլն: Կրծողներն արդյունքում 150 տոկոսով ավելացրել են իրենց կողմից օգտագործվող կալորիաների քանակը, արդյունքում` նրանց քաշն ավելացել է 10 տոկոսով: 

 

Շարունակությունը` այստեղ: