Թուրքական ծագում ունեցող գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի նկարահանած «Սպի» (The Cut) ֆիլմի` Թուրքիայում ցուցադրման դեմ նախաձեռնություն է սկսվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, այս նախաձեռնության մասին հայտնել է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարող թուրքական «ԱՍԵՄԻԿ» կազմակերպության ղեկավար Յուսուֆ Յիլմազը:


Նա հայտարարել է, որ ֆիլմի ռեժիսորը «հայրենիքի դավաճան է»: Յըլմազըը հավաստիացրել է, որ Թուրքիայում «Սպի» ֆիլմի ցուցադրման պարագայում իրենք էլ կնկարահանեն մեկ այլ ֆիլմ, որում կպատկերեն «հայերի կողմից թուրքերի սպանությունները»:

 

«Սպի» ֆիլմի սցենարի հեղինակներն են հենց ինքը` ռեժիսորը, և Մարտիկ Մարտինը: Ֆիլմը պատմում է ցեղասպանությունը վերապրած հայ մարդու` Նազարեթ Մանուկյանի մասին, ով տարիներ անց հանկարծակի իմանում է, որ իր զույգ աղջիկները հնարավոր է ողջ են մնացել և սկսում է նրանց փնտրտուքները: Մեկ ժամ երեսունութ րոպե տևողությամբ ֆիլմն անգլերեն լեզվով է:

 

Եվրոպացի նշանավոր կինոգործիչ, ազգությամբ թուրք Ֆաթիհ Աքինը ծնվել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում: Նա 

Կաննի ու Բեռլինի միջազգային կինոփառատոնների գլխավոր մրցանակների դափնեկիր է: