Սեպտեմբերի 1-ից դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը հանդես կգա նոր «Սիրո գերին» հեռուստասերիալում: Այս անգամ նրա   խաղընկերուհին Սոֆյա Պողոսյանն է: Սերիալը  հերոսուհու եւ իրեն բռնաբարած տղամարդու եղբոր միջեւ ծագած հարաբերությունների մասին է: Life.panorama.am-ը Աշոտ Տեր-Մաթևոսյանի հետ զրուցել է նրա նոր կերպարի, ներկայիս սերիալների որակի, թատրոնի աշխատանքի և այլ հարցերի շուրջ:


-Ինչպիսի՞ն է  նոր սերիալում ձեր կերտած կերպարը, այն նախորդների հետ որևէ նմանություն ունի՞:

-Նման է այնքանով, որ դրական կերպար է, կփորձեմ անել հնարավորը, որպեսզի տարբերությունն ակնհայտ լինի: Ես մարմնավորում եմ բարի, հավասարակշռված, հասկացող, ըմբռնող տղայի:

 

-Սոֆյա Պողոսյանի հետ արդեն «Կյանքի գինը» սերիալում խաղացել եք, փաստորեն, արդեն համագործակցել եք:

-Այո, բայց համատեղ տեսարաններ շատ չենք ունեցել, ամեն դեպքում, ուրախ եմ նրա հետ կրկին  խաղալու առթիվ:

 

-Գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ վերջերս ստացե՞լ եք:

-Վերջին ֆիլմը, որտեղ հանդես եմ եկել, «Thank you, հայրիկ»-ն էր, իսկ նոր ֆիլմում նկարահանվելու առաջարկ դեռևս  չկա:

 

-Այժմերբ նորից   հանդես եք գալու սերիալումկհասցնե՞ք  այդ գործը համատեղել թատրոնի աշխատանքի հետ:

-«Գոյ»-ում այս պահին թատերաշրջանը փակված է,  հնարավոր է՝ այդ աշխատանքներից  մեկը տուժի, այնուամենայնիվ, չգիտեմ՝ ինչպես, բայց, անպայման, պետք է համատեղեմ  այդ երկու գործը:

 

Շարունակությունը` այստեղ: