Bravo.am-ը գրում է.

 

 

Allure ամսագիրը հրապարակել է մոդելային աշխարհում գործող 7 ամենասեքսուալ ու պահանջված տղամարդ-մոդելների ցուցակը, որն էլ այսօր ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: 

Ռիկ Ջենեսթ, կամ Զոմբի Բոյ

 
Զոմբի Բոյը
 


Տղամարդ-մոդելների շրջանում ամենավառ կերպարներից է Ռիկ Ջենեսթը, կամ Զոմբի Բոյը, ում մարմինը զարդարում են հարյուրավոր դաջվածքներ: Առաջին դաջվածքը Բոյն արել է 16 տարեկանում: Մանկուց մոդելն երազել է սեփական մաշկի փոխարեն դաջվածքներ ունենալ: Տատու-վարպետների աշխատասենյակներում հազարավոր դոլարներ ծախսելով` Զոմբի Բոյը այսօր իրականացրել է երազանքը:

Այսօր Բոյն ամենապահանջված մոդելներից է: Նրա մասնակցել է բազմաթիվ գովազդային հոլովակների նկարահանումներին, նրա լուսանկարները զարդարում են հեղինակավոր ամսագրերի շապիկները, վերջերս էլ Ռիկը նկարահանվել է “47 Ռոնին” ֆիլմում Կիանու Ռիվզի հետ: Շատերին Բոյի կերպարը անհասկանալի կամ զզվելի է, բայց երազանքներն իրականացրած 29-ամյա  “սեւ ու սպիտակ” մարդն այսօր ամենապահանջված մոդելների ցուցակում է: 

Շոն Օ`Փրայ 

 
Շոն Օ`Փրայ
 


17 տարեկանում Շոն Օ`Փրայը մասնակցեց ‘’Ամերիկյան թոփ-մոդել’’ շոուին, որն էլ հնարավորություն տվեց սկսնակ մոդելին մասնակցել տարբեր ֆոտոշարքերի ու դառնալ ամենապահանջված մոդելներից մեկը: Այսօր Շոն Օ`Փրային կարելի է տեսնել Hermes, Salvatore Ferragamo, Versace եւ այլ հեղինակավոր ապրանքանիշերի ցուցադրություններին ու գովազդային տեսահոլովակներում: Ի դեպ, այս տարի Փրայը դարձել է ամենաբարձր վարձատրվող տղամարդ-մոդելը:

 

Շարունակությունը` այստեղ: