Դերասան Ռոբերտ Պատինսոնը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը։ Պլաստիկ վիրաբույժ Ջուլիան Դե Սիլվան նման եզրակացության է եկել այն բանից հետո, երբ կատարել է «ոսկե հատվածքի» բանաձեւի հաշվարկները, հաղորդում է The Sun-ը:
Հայտնիների դեմքի համամասնությունների վերլուծության արդյունքում պարզվել է, որ «Մթնշաղ»-ի 33-ամյա աստղը 92,15%-ով մոտ է իդեալական հարաբերակցությանը:
«Ռոբերտ Պատինսոնը բացարձակ հաղթող է դարձել, երբ մենք նրա դեմքի բոլոր գծերը գնահատել ենք ֆիզիկական կատարելության աստիճանով», - հայտարարել է Դե Սիլվան:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Հենրի Կավիլը, որը հայտնի է «Սուպերմեն» եւ «Վհուկներ» ֆիլմերում կերտած դերերով, նրա արդյունքը՝ 91,64% է: Իսկ բրոնզը բաժին է հասել Բրեդլի Քուփերին (91%)։
Պլաստիկ վիրաբույժի վարկածով ամենագեղեցիկ տղամարդկանց թոփ-10-ը․
Ռոբերտ Պատինսոն՝ 92,15%,
Հենրի Կավիլ՝ 91,64%,
Բրեդլի Քուփեր՝ 91%,
Բրեդ Փիթ՝ 90,51%,
Ջորջ Քլունի՝ 89,91%,
Հյու Ջեքման՝ 89,64%,
Դեւիդ Բեքհեմ՝ 88,96%,
Իդրիս Էլբա՝ 88,01%,
Քանյե Ուեսթ՝ 87,94%,
Ռայան Հոսլինգ՝ 87,48%։
Հոկտեմբերին վիրաբույժը նույն կերպ է վերլուծել հայտնի կանանց դեմքերի համամասնությունները։ Նա այն ժամանակ ամենագեղեցիկ է անվանել Բելլա Հադիդին, լավագույն եռյակում տեղ գտել են նաեւ Բեյոնսեն եւ Էմբեր Հերդը։