Big 7 Travel զբոսաշրջային-պորտալը կազմել է աշխարհի ամենասեքսուալ քաղաքների ցուցակը: Տվյալները հայտնվել են ընկերության պաշտոնական էջում:
Առաջին տեղը գրավել է ամերիկյան Մայամին: Վարկանիշի երկրորդ հորիզոնականում Փարիզն է, իսկ երրորդում՝ ամերիկյան Դենվերը:
Վարկանիշը կազմվել է պորտալի բաժանորդների հարցումների հիման վրա: Բացի այդ, հաշվի են առնվել նաև սեքսով զբաղվելու հաճախականության և որոնման համակարգերում սեքսի հետ կապված հարցումների քանակի վերաբերյալ տվյալները: Վարկանիշում գրաված տեղի վրա ազդել են նաև քաղաքում ռոմանտիկ ժամանցի վայրերի և տեսարժան վայրերի քանակը, ինչպես նաև ամենասեքսուալ ազգությունների և ամուրիների համար լավագույն քաղաքների վարկանիշների տվյալները:
Լավագույն տասնյակում են հայտնվել նաև դանիական Կոպենհագենը, Քեյփթաունը (Հարավաֆրիկյան Հանրապետության), Ցյուրիխը (Շվեյցարիա), Կապ-դ’Ագդը (Ֆրանսիա), Դուբլինը (Իռլանդիա), Լիվերպուլը (Միացյալ Թագավորություն) և Լոս Անջելեսը (ԱՄՆ):