ԱՄՆ-ում կյանքի 90-րդ տարում մահացել Է դերասանուհի Լորեն Բեքոլը, որը Միացյալ Նահանգների Կինոյի ինստիտուտի կողմից ճանաչվել է Հոլիվուդի պատմության մեջ մեծագույն կինոաստղերից մեկը, տեղեկացնում է «Արմենպրես» -ը:

 

 

Բեքոլը պատվավոր «Օսկարի», երկու «Ոսկե գլոբուսների» եւ  Tony Awards երկու մրցանակների մրցանակակիր Է: Նրա մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերից Է ռեժիսոր Հովարդ Հոուքսի «Ունենալ եւ չունենալ» կինոնկարը: Այստեղ դերասանուհու խաղընկերն է դարձել Համֆրի Բոգարտը, որը նկարահանումներից հետո շատ չանցած ամուսնացել Է Բեքոլի հետ:

 

 

Բարբարա Սթրեյզանդի «Հայելին երկու դեմք ունի» մելոդրամայում երկրորդ պլանի դերի համար Բեքոլն արժանացել է «Ոսկե գլոբուսի»: Ավելի ուշ Էկրան բարձրացած կինոնակարների թվում, որոնցում նկարահանվել Է հոլիվուդյան աստղը, հայտնի են Լարս ֆոն Թրիերի «Դոգվիլը» և «Մանդեռլեյը»:

 

 

Լորեն Բեքոլն Իսրայելի իններորդ նախագահ Շիմոն Պերսերի զարմուհին է, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: