Կյանքի 85-րդ տարում Իսպանիայում վախճանվել է դերասանուհի Սառա Մոնթիելը:
The News International-ի փոխանցմամբ, Մոնթիելին անվանում էին «Շանտեքլերի թագուհի»՝ նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմի անունով: Դերասանուհին համարվում էր 20-րդ դարի ամենագեղեցիկ կինոաստղերից մեկը: Իր հայրենիքում՝ Իսպանիայում, Մոնթիելը նկարահանվել է 14 ֆիլմում, թողարկել է երգերի ձասնասկավառակ եւ ակտիվորեն շրջագայել համերգներով: Երկար չսպասեցրեց նաեւ համաշխարհային հաջողությունը, եւ նրան հրավիրեցին Մեքսիկայում աշխատելու: Այնտեղ նա մասնակցել է 13 ֆիլմերի նկարահանումներին, այնուհետեւ հրավիրվել Հոլիվուդ:
Իր կարիերայի ընթացքում Սառա Մոնթիելը նկարահանվել է 75 ֆիլմում, որոնցից ամենահայտնիներն են «Կասաբլանկա. լրտեսների բույնը» եւ «Շանտեքլերի թագուհին»: