Life.panorama.am-ը գրում է.
Ամառը յուրահատուկ ժամանակաշրջան է, որը հնարավորություն է ընձեռում մարդկանց ուժեղացնելու օրգանիզմը, զինվելու ուժով և էներգիայով, և այդ ամենն ամառային՝ սնվելու ավելի թեթև ռեժիմի անցնելու շնորհիվ: Ամռանը, ի տարբերություն տարվա մյուս եղանակների, մարդիկ ունեն թարմ միրգ և բանջարեղեն սպառելու հնարավորություն:
Ամռանը, ճիշտ սնվելու և հետագայում խնդիրներ չունենալու նպատակով, անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնների՝
• Օգտագործեք շատ հեղուկ: Շոգ եղանակի պատճառով մարդիկ կորցնում են շատ հեղուկ, և այդ կորցրածը վերականգնելու համար անհրաժեշտ է օգտագործել սովորական աղբյուրի ջուր կամ կանաչ թեյ: Խորհուրդ է տրվում 40-50 րոպեն մեկ անգամ օգտագործել 100-200 մլ սառը հեղուկ (18-20 ° C):
Ի դեպ շատ հեղուկ օգտագործել խորհուրդ չի տրվում այն մարդկանց, ովքեր ունեն սիրտ-անոթային հիվանդություններ, ճնշման տատանումներ, ճարպակալում և խնդիրներ երիկամների հետ:
Ամռանը խուսափեք գազավորված ըմպելիքներ, սև սուրճ և ալկոհոլ օգտագործելուց:
• Կրճատեք կալորիաների քանակը: Քանի որ շոգ եղանակին էներգիայի պահանջմունքը նվազում է 5 տոկոսով, այդ պատճառով մեր օրգանիզմին ամռանն անհրաժեշտ է ավելի քիչ կալորիա: Անհրաժեշտ է որքան հնարավոր է հրաժարվել մսից, կրեմային հրուշակեղենից, և վերջիններիս փոխարեն շատ օգտագործել միրգ և բանջարեղեն: Դրանք կապահովեն անհրաժեշտ վիտամինների քանակը:
Շարունակությունը` այստեղ: