«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվել է անվանի հայագետ, հնագետ Աշխարհաբեկ Քալանթարի ծննդյան 130-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, ճանաչված գիտնականի ու մանկավարժի ստեղծագործական ուղու մասին խոսել է պատմաբանհնագետ Գրիգոր Կարախանյանը` հիշեցնելով ստալինյան բռնապետության տարիներին կրած բազմաթիվ դժվարությունների և Ա. Քալանթարի ազնվական վեհ կեցվածքի մասին:


Ցուցահանդեսում ներկայացվել են 90-ից ավելի փաստաթղթեր (դրանց մի մասը ցուցադրվում է առաջին անգամ), նամակներ, լուսանկարներ, գրություններ, որոնք ընդգրկում են հնագետի գործունեության տարբեր ժամանակները: Ներկայացվել են նաև հնագետի աշխատությունները՝ անգլերեն հրատարակված եռահատորյակը, 2007 թ. ՀՀ ԳԱԱ հրատարակած «Հայաստան. Քարի դարից միջնադար» ժողովածուն, Քալանթարի գիտական հոդվածներով պարբերականները:

 

Բացման արարողությանը ներկա է եղել նաև հնագետի թոռը՝ ֆիզիկոս Վահագն Գուրզադյանը, ում ջանքերով էլ արտերկրում տպագրվել է Ա.  Քալանթարի ամբողջական հրատարակությունը` եռահատորյակը: Խոսելով հնագիտության ոլորտում Ա. Քալանթարի ներդած ավանդի մասին` Վ. Գուրզադյանը ցավով նշել է, որ անվանի հնագետն արտերկրում ավելի բարձր գնահատանքի է արժանացել, քան հայրենիքում, քանի որ Քալանթարի աշխատանքների մեծ մասը մինչ օրս Հայաստանում չի հրատարակվել:  

 

Ցուցահանդեսի աշխատանքները համակարգող Փիրուզ Սահակյանը, ներկայացնելով արխիվում կատարած իր աշխատանքը, ասել է, որ 1918 թ. Անիի հնադարանից թուրքական հրոսակների կրակոցների տակ Ա. Քալանթարն իր հետ Հայաստան է բերել ու ՀՀ պատմության թանգարան հանձնել 6000-ից ավելի հնագիտական իրեր: Ցուցահանդեսը կգործի մեկ ամիս: 


Հայ գիտնականհայագետ և հնագետ Աշխարհաբեկ Քալանթարը ծնվել է 1884 թվականի փետրվարի 11–ին Լոռու Արդվին գյուղում։Պետերբուրգում աշակերտել է Նիկողայոս Մառինուսանելու տարիներից ներգրավվել Անիի պեղումներում։


1914 թվականին Մառն իրբացակայության ժամանակ նրան է վստահել Անիի պեղումների ղեկավարությունը: Այդ աշխատանքների շնորհիվ են այսօրՀայաստանում պահպանվում Անիի հնագիտական նյութերըորոնք 

գիտնականը փրկելէ  1918 թվականին։ Աշխարհաբեկ ՔալանթարըԵրևանի պետական համալսարանի 


յոթ հիմնադիր դասախոսներից էրուր նաև ստեղծել է հնագիտության ամբիոնը։ 1922 թվականինհրատարակել է հնագիտության առաջին հայերեն դասագիրքը:


Ղեկավարել է բազմաթիվ արշավախմբեր ու պեղումներպատրաստելու կրթել է մասնագետների մի քանի սերունդներ։