Life.panorama.am-ը գրում է.
Ցելյուլիտը, դժբախտաբար, խնդիր է, որն առկա է գրեթե յուրաքանչյուր կնոջ մոտ։ Այն անհանգստացնում է կանանց հատկապես ամռանը, երբ ցանկանում են գեղեցիկ տեսք ունենալ նաև լողազգեստով։
Կանանց համար ուրախալի պետք է լինի այն, որ հակացելյուլիտային միջոցները գտնվում են հենց խոհանոցում։
Ներկայացնում ենք մի բաղադրատոմս, որը զգալիորեն նվազեցնում է ցելյուլիտը, այն դարձնում աննկատ, և ամենակարևորը, որ այն բավական հեշտ է պատրաստել և օգտագործել։
Անհրաժեշտ է․ 1/5 բաժակ եփված սև սուրճի մրուր, ¼ բաժակ ծովային աղ կամ շագանակագույն շաքարավազ և այնքան ձիթապղտի յուղ, որպեսզի ստանաք պինդ զանգված:
Ինչպե՞ս պատրաստել․Սկրաբը պատրաստելու համար սուրճն ու ծովային աղը (կամ շագանակագույն շաքարավազ) միասին լավ խառնել, այնուհետ կամաց-կամաց ավելացնել ձիթապտղի յուղը և շարունակել լավ խառնել՝ մինչև ստացվի պինդ զանգված։ Ստացված զանգվածը լցնել մուգ տարայի մեջ։
Շարունակությունը` այստեղ: