Մեկ տարի առաջ այս օրը 41 տարեկանում մեզանից հեռացավ շոումեն, հաղորդավար, դերասան Մարկ Սաղաթելյանը:
Անսպասելի վրա հասած հիվանդությունից Մարկին փրկել բժիշկներին չհաջողվեց, չնայած ամբողջ հայ ազգն աղոթում էր նրա առողջության համար: Մարկի մոտ ախտորոշվել էր սուր լեյկոզ:
Կենսուրախ, բարի, կատակասեր ու եռանդուն այս մարդը դեռ շատ անելիքներ ուներ, սակայն ճակատագիրն այլ բան էր նախատեսել նրա համար:
Մարկի ընկերները մշտապես հիշում են իրենց գործընկերոջը՝ սոցցանցային իրենց էջում տեղադրելով նրա լուսանկարները, նրան նվիրված գրառումներ անում:
Խաղաղությամբ հանգչես, սիրելի՛ Մարկ:
ESem.am