2013թ.-ի հուլիսի 31-ին կյանքից հեռացել է տաղանդավոր դերասան, հաղորդավար Մարկ Սաղաթելյանը։ Հայտնի դերասան Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, Instagram-յան էջում այդ առիթով համատեղ արխիվային լուսանկար է հրապարակել Մարկի հետ։ Արտիստները պատկերված են բեմում, իսկ մեկնաբանություններում Մենչը գրել է. «6 տարի առանց քեզ, իմ ընկեր»։
Հետեւորդներն անմիջապես արձագանքել են հրապարակմանը՝ նշելով, որ Մարկ Սաղաթելյանի կորուստը բոլորին մեծ ցավ է պատճառել։ «Հրաշալի արտիստ, հումորիստ։ Մեր բակ, Նոր հայեր... տաղանդավոր մարդ Մարկ Սաղաթելյան, մենք քեզ շատ սիրում ենք ու երբեք չենք մոռանա»,- գրել է օգտատերերից մեկը։