Իտալիայում տուգանել են տեղի բնակչուհուն, ով 50 տարի շարունակ մեքենա է վարել առանց վարորդական իրավունքի: Այս մասին հայտնում է Gazzettino-ն:
Օրինախախտ կնոջը հնարավոր է եղել բռնել այն բանից հետո, երբ նա ավտովթարի է ենթարկվել Տրեվիզո քաղաքում:
Ինչպես հայտնել են տեղի ոստիկանությունից, 77-ամյա կինը փաստաթութ չի ունեցել, չնայած նրան, որ շարունակ պնդելիս է եղել, թե ունի, սակայն այն ժամկետանց են:
Նշվում է, որ կնոջ նկատմամբ քրեական գործ չի հարուցվել, սակայն նա տուգանվել է 5,11 հազար եվրոյով, իսկ մեքենան տեղափոխվել է ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։
Իտալուհին խոստացել է գտնել իր վարորդական իրավունքը և բերել ոստիկանություն՝ ապացուցելու իր անմեղությունը: