Հայաստանում ամենամեծ ժողովրդականություն վայելող երգիչներ Արմենչիկն ու Արման Հովհաննիսյանը մոտ ընկերներ են: Նրանք միշտ հիթ-շքերթների առաջին հորիզոնականներում են, երգերը` հայկական խնջույքների անբաժան ուղեկիցը, իսկ նրանք` միշտ իրենց ոճի առաջատարները: Չնայած այս ամենին` Արմանն ու Արմենը երբեք մրցակիցներ չեն եղել, իսկ մասնագիտական նախանձը խորթ է նրանց:
«Ես» որոշեցի հետաքրքրվել իսկական հայկական ընկերության գաղտնիքներից ու ստուգել տղաների «իմացությունը» միմյանց մասին:
Արմանին ու Արմենին դեռ 2000թ.-ին ծանոթացրել է դհոլահար Նորայր Շառոյանը: Արմենչիկը համերգներով Հայաստան էր եկել, իսկ Արման Հովհաննիսյանը որոշել էր ծանոթանալ իր փորձառու գործընկերոջ հետ: Արմանը լավ ծանոթության սկիզբ դնելու համար դիմեց հայկական «ամենահյուրընկալ» տարբերակին. ապագա ընկերոջը հրավիեց «ուտել-խմելու», ինչն էլ նպաստեց «ախպերության» ձևավորմանը: Այսօր երգիչներն ասում են` իրենք ոչ թե սովորական, շոու-բիզնեսյան ընկերություն են անում, այլ` իսկական, հայկական:
Արմանն ասում է, որ ինքը մինչ ծանոթանալն էլ շատ է սիրել Արմենի երգերն ու ոճային առումով դրանք իրեն շատ հոգեհարազատ համարել: Նրա ձայնասկավառակները Արմանը սկսել է լսել դեռ 1992-93 թվականներից:
Երգիչները պատմում են` երբ Արմանն է լինում ԱՄՆ-ում, ապա անպայման Արմենչիկի հյուրն է լինում, իսկ երբ Արմենն է Հայաստանում, ուրեմն` Արմանի հետ է: «Մենք ողջ օրը միասին ենք: Օրվա ընթացքում մի քանի ժամ քնում ենք ու կրկին հանդիպում»,- նշում է Արմանը:
Քանի որ Արմենն ու Արմանը գրեթե տարեկիցներ են, նրանց հետարքրություններն էլ են նույնը, քննարկելու շատ բան ունեն: Ընկերների խոսակցության ընդհանուր թեման հաճախ հենց երաժշտությունն է:
Արմենն ասում է, որ իրենց հարաբերություններում հատկապես օգնում է այն հանգամանքը, որ երկուսի բնավորության գծերն էլ, խառնվածքներն էլ համընկնում են: Ըստ Արմենչիկի` Արմանը թերություններ չունի, միայն թե հաճախ շա¯տ արագ է խոսում:
Արմանն էլ կարծում է` Արմենը թերություններ չունի, գնահատում է հատկապես նրա նվիրվածությունն ու մարդամոտությունը:
Արմենը` Արմանի մասին
Սիրած երգը` չգիտի
Սիրած ֆիլմը` չգիտի
Սիրած ուտելիքը` պանիր
Սիրած մեքենան` Մերսեդես, Տոյոտա
Սիրած գույնը` սև
Հագուստի սիրած ֆիրման` Ջորջո Արմանի
Սիրած օծանելիքը` չգիտի
Սիրած խմիչքը` օղի
Աղջկա սիրած անունը` Աննա
Իրականում`
Արման
Սիրած երգը` Արմենչիկի, Թաթայի երգերը
Սիրած ֆիլմը` հայկական բոլոր ֆիլմերը, «Տրոյա»
Սիրած ուտելիքը` ըստ տրամադրության, ձմերուկª հաց ու պանրով
Սիրած մեքենան` Պրադո
Սիրած գույնը` սև, սպիտակ
Հագուստի սիրած ֆիրման` ֆիրմաներին ուշադրություն չեմ դարձնում
Սիրած օծանելիքը` ՙՀերմես՚...
Սիրած խմիչքը` օղի, կոնյակ, վիսկի
Աղջկա սիրած անունը` Աննա
Արմանը` Արմենի մասին
Սիրած երգը` «Մայրիկ», «Մասիս», «Գիտեմ»..
Սիրած ֆիլմը` «Տրոյա»
Սիրած ուտելիքը` խինկալի
Սիրած մեքենան` Մերսեդես
Սիրած գույնը` սպիտակ
Հագուստի սիրած ֆիրման` Գուչչի
Սիրած օծանելիքը` «Բոսս»
Սիրած խմիչքը` օղի, կոնյակ
Աղջկա սիրած անունը` չգիտեմ
Իրականում`
Արմենչիկ
Սիրած երգը` «Գիտեմ»
Սիրած ֆիլմը` «Նվագախմբի տղաները»
Սիրած ուտելիքը` խինկալի
Սիրած մեքենան` Մերսեդես
Սիրած գույնը` սև, սպիտակ
Հագուստի սիրած ֆիրման` Բոսս
Սիրած օծանելիքը` «Բոսս», «Բարբարի թաչ»
Սիրած խմիչքը` չի սիրում ոգելից խմիչքներ
Աղջկա սիրած անունը` հայ աղջիկների բոլոր անունները
ESem.am (արխիվ)