Հայաստանում ամենամեծ ժողովրդականություն վայելող երգիչներ Արմենչիկն ու Արման Հովհաննիսյանը մոտ ընկերներ են: Նրանք միշտ հիթ-շքերթների առաջին հորիզոնականներում են, երգերըª հայկական խնջույքների անբաժան ուղեկիցը, իսկ նրանք' միշտ իրենց ոճի առաջատարները: Չնայած այս ամենին' Արմանն ու Արմենը երբեք մրցակիցներ չեն եղել, իսկ մասնագիտական նախանձը խորթ է նրանց:
«Ես» որոշեցի հետաքրքրվել իսկական հայկական ընկերության գաղտնիքներից ու ստուգել տղաների «իմացությունը» միմյանց մասին:

Արմանին ու Արմենին դեռ 2000թ.-ին ծանոթացրել է դհոլահար Նորայր Շառոյանը: Արմենչիկը համերգներով Հայաստան էր եկել, իսկ Արման Հովհաննիսյանը որոշել էր ծանոթանալ իր փորձառու գործընկերոջ հետ: Արմանը լավ ծանոթության սկիզբ դնելու համար դիմեց հայկական «ամենահյուրընկալ» տարբերակին. ապագա ընկերոջը հրավիեց «ուտել-խմելու», ինչն էլ նպաստեց «ախպերության» ձևավորմանը: Այսօր երգիչներն ասում են' իրենք ոչ թե սովորական, շոու-բիզնեսյան ընկերություն են անում, այլ' իսկական, հայկական:
Արմանն ասում է, որ ինքը մինչ ծանոթանալն էլ շատ է սիրել Արմենի երգերն ու ոճային առումով դրանք իրեն շատ հոգեհարազատ համարել: Նրա ձայնասկավառակները Արմանը սկսել է լսել դեռ 1992-93 թվականներից:
Երգիչները պատմում են' երբ Արմանն է լինում ԱՄՆ-ում, ապա անպայման Արմենչիկի հյուրն է լինում, իսկ երբ Արմենն է Հայաստանում, ուրեմն' Արմանի հետ է: «Մենք ողջ օրը միասին ենք: Օրվա ընթացքում մի քանի ժամ քնում ենք ու կրկին հանդիպում»,- նշում է Արմանը:

Քանի որ Արմենն ու Արմանը գրեթե տարեկիցներ են, նրանց հետարքրություններն էլ են նույնը, քննարկելու շատ բան ունեն: Ընկերների խոսակցության ընդհանուր թեման հաճախ հենց երաժշտությունն է:
Արմենն ասում է, որ իրենց հարաբերություններում հատկապես օգնում է այն հանգամանքը, որ երկուսի բնավորության գծերն էլ, խառնվածքներն էլ համընկնում են: Ըստ Արմենչիկի' Արմանը թերություններ չունի, միայն թե հաճախ շա¯տ արագ է խոսում:
Արմանն էլ կարծում է' Արմենը թերություններ չունի, գնահատում է հատկապես նրա նվիրվածությունն ու մարդամոտությունը:

Արմենը' Արմանի մասին

Սիրած երգը' չգիտի
Սիրած ֆիլմը' չգիտի
Սիրած ուտելիքը' պանիր
Սիրած մեքենան' Մերսեդես, Տոյոտա
Սիրած գույնը' սև
Հագուստի սիրած ֆիրման' Ջորջո Արմանի
Սիրած օծանելիքը' չգիտի
Սիրած խմիչքը' օղի
Աղջկա սիրած անունը' Աննա

Իրականում'
Արման
Սիրած երգը' Արմենչիկի, Թաթայի երգերը
Սիրած ֆիլմը' հայկական բոլոր ֆիլմերը, «Տրոյա»
Սիրած ուտելիքը' ըստ տրամադրության, ձմերուկª հաց ու պանրով
Սիրած մեքենան' Պրադո
Սիրած գույնը' սև, սպիտակ
Հագուստի սիրած ֆիրման' ֆիրմաներին ուշադրություն չեմ դարձնում
Սիրած օծանելիքը' ՙՀերմես՚...
Սիրած խմիչքը' օղի, կոնյակ, վիսկի
Աղջկա սիրած անունը' Աննա
Արմանը' Արմենի մասին
Սիրած երգը' «Մայրիկ», «Մասիս», «Գիտեմ»..
Սիրած ֆիլմը' «Տրոյա»
Սիրած ուտելիքը' խինկալի
Սիրած մեքենան' Մերսեդես
Սիրած գույնը' սպիտակ
Հագուստի սիրած ֆիրման' Գուչչի
Սիրած օծանելիքը' «Բոսս»
Սիրած խմիչքը' օղի, կոնյակ
Աղջկա սիրած անունը' չգիտեմ

Իրականում'
Արմենչիկ
Սիրած երգը' «Գիտեմ»
Սիրած ֆիլմը' «Նվագախմբի տղաները»
Սիրած ուտելիքը' խինկալի
Սիրած մեքենան' Մերսեդես
Սիրած գույնը' սև, սպիտակ
Հագուստի սիրած ֆիրման' Բոսս
Սիրած օծանելիքը' «Բոսս», «Բարբարի թաչ»
Սիրած խմիչքը' չի սիրում ոգելից խմիչքներ
Աղջկա սիրած անունը' հայ աղջիկների բոլոր անունները

«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ