Լոնդոնի Սիթիի ամենահռչակավոր երկնաքերը՝ այսպես կոչված «Վարունգը» (Gherkin), վաճառքի է հավնել 650 միլիոն ֆունտ (1,1 միլիարդ դոլար) նվազագույն գումարով: Այս մասին հայտարարվել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում:
180 մետր բարձրությամբ 40-հարկանի շենքը կառուցվել է բրիտանացի հռչակավոր ճարտարապետ Նորման Ֆոսթերի նախագծով և շահագործման է հանձնվել 2004 թվականին: Ձևով երկնաքերը հիշեցնում է վարունգ, ինչի համար էլ այն ստացել է համապատասխան անվանումը:
Կառույցը նաև հաճախ անվանում են «Մերի-Էքս» դրա հասցեի պատճառով՝ Սենտ Մերի Էքս 30: 2007 թվականին Գերմանիայի IVG Immobilien ընկերությունը և Մեծ Բրիտանիայի Evans Randall հիմնադրամը 630 միլիոն ֆունտով (1 միլարդ դոլարով) այն համատեղ ձեռք են բերել Swiss Re խոշորագույն ընկերությունից:
Վերջին տարիներին IVG Immobilien-ի մոտ պարտքերի վճարման հետ կապված խնդիրներ էին ծագել, 2013 թականին այդ ընկերությունն իրեն անվճարունակ էր հայտարարել: