Օպերային երգիչ, տենոր Լիպարիտ Ավետիսյանը հանդես կգա համերգով: Ինչպես«Արմենպրես»–ին տեղեկացրին Կամերային երաժշտության ազգային կենտրոնից, տենորը հուլիսի 25-ին ելույթ կունենա Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը: Նրան կնվագակցի դաշնակահար Էլլա Մելիք-Հուսյանը: Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն Շուբերտի, ԳլինկայÕ «, Չայկովսկու, Սվիրիդովի, Սիբելիուսի, Միրզոյանի, Չթչյանի և Բալյանի ստեղծագործությունները:


Լիպարիտ Ավետիսյանը ծնվել է 1990թ. նոյեմբերի 30-ին, Երևանում: Վաղ հասակից ընտանիքով տեղափոխվել է Ուկրաինայի Ֆեոդոսիա քաղաք, որտեղ ավարտել է երաժշտական դպրոցը: Հետագայում ուսումը շարունակել է Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում, Բ. Կուդրյավցևի դասարանում: Երկու տարի անց ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

 

Բազմաթիվ համերգներով ելույթ է ունեցել Հայաստանում և արտասահմանում: Մասնակցել է Երևանում և Փարիզում կայացած Տիգրանյանի «Անուշ» օպերայի հիման վրա բեմադրած Սերժ Ավետիքյանը « նախագծում` որպես Սարոյի դերակատար: Մասնակցել է միջազգային հեղինակավոր մրցույթների: