Երեկ Փերիս Հիլթոնը թողարկել է իր նոր` "Come Alive" տեսահոլովակը:  "Come Alive" երգը ընդգրկվելու է 33-ամյա երգչուհու երկրորդ ձայնասկավառակում:

Փերիսն ասել է. «Այս տեսահոլովակը սիրո մասին է, և թե ինչպես է այն մարդուն ստիպում ապրել»:

Տեսահոլովակի ռեժիսորը Հանն Լյուքս Դեվիսն է: "Elle" ամսագրին տված հարցազրույցի ժամանակ երգչուհին խոստովանել է, որ ինքն ավելի շատ նախընտրում է սիրո մասին երգեր կատարել:

Փերիսն ասել է նաև, որ նա սիրում է լսել Մադոննայի, Բրիթնի Սփիրսի, Ջենեթ Ջեքսոնի երգերը: Նշենք, որ Փերիսի առաջին  ձայնասկավառակը թողարկվել է 2006 թվականին:


хилтон-596895868

хилтон-8

хилтон-7

хилтон-6

хилтон-5

хилтон-4

хилтон-2

хилтон