Վաղուց չէինք լսել Փերիս Հիլթոնի երգը: Ահա նա որոշել է շտկել իրավիճակը և նկարահանել է նոր երգ' Good Time անվանվամբ, որի ձայնագրմանը մասնակցել է նաև ռեպեր Լիլ Ուեյնը:
32-ամյա Հիլթոնն իր թվիթերյան էջում շնորհակալություն է հայտնել երկրպագուներին դրական արձագանքի համար: «Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել, որ ձեզ դուր է գալիս Good Time-ը: Ես աշխարհում ամենալավ երկրպագուներն ունեմ: Եվ սիրում եմ բոլորիդ»:
Երգը կդառնա Փերիսի ալբոմի գլխավոր ստեղծագործությունը, իսկ ալբոմը լույս կտեսնի մինչև տարեվերջ: