Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան 100 ամյակի առթիվ Շիրազի հուշատուն-թանգարանում կիրականացվեն ներքին հարդարման աշխատանքներ:Արդեն իսկ պատվիրված է նախագծանախահաշվային փաթեթը: Աշխատանքերն իրականացվելու են համայնքային բյուջեի միջոցներով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց թանգարանի տնօրեն Արա Պապանյանը, նախատեսվում է նաև վերանորոգել թանգարանի նկուղային հարկը, որը կծառայի որպես բա նաստեղծին նվիրված տարբեր հանդիսությունների և ասմունքի համար նախատեսված վայր` չնայած այս ծրագրի համար թանգարանը դեռ աջակիցներ է որոնում: Շիրազի հոբելյանի առթիվ, Գյումրու քաղաքապետարանի միջոցներով արդեն վերանարոգվել է թանգարանի տանիքը, որի անհրաժեշտությունն, ըստ Արա Պապանյանի, շատ էր զգացվում:
Բացի այդ, թանգարանի մուտքն արդեն հարմարեցված է շարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար՝ բակում կառուցվել է թեքահարթակ: Այս ընթացքում «Ռոտարի» ակումբի և քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ, իրականացվել է նաև մեկ այլ շատ կարևոր աշխատանք՝ անցկացվել է հակահրդեհային և անվտանգության համակար: