Օրերս աստղային զույգին պապարացցիները լուսանկարել են Լոնդոնում: 24-ամյա հոլիվուդյան դերասանուհին և 38-ամյա ուկրաինացի բռնցքամարտիկը ընթրել են տեղի ռեստորաններից մեկում: Գեղեցկուհի Հայդենը սև տոպ էր կրել, որի միջոցով ցուցադրում էր իր գեղեցիկ փորիկը:
Վլադիմիր Կլիչկոն հարցազրույցներից մեկում ասել է, որ անհամբերությամբ սպասում է իր առաջնեկի լույս աշխարհ գալուն: Նշենք, որ ամերիկյան լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ Հայդենը երկվորյակի է սպասում: