Հայդեն Պանեթյերին հայտնվել է “Cosmopolitan” ամսագրի բրիտանական տարբերակի ապրիլյան համարի շապկին և պատմել է Վլադիմիր Կլիչկոյի հետ ունեցած սիրավեպի, Ուկրաինա գործուղումների և կինոյում նկարահանվելու մասին: Այս մասին տեղեկանում ենք Spletnik.ru կայքից:
Հայդենը խոստովանել է, որ սկզբում ինքն ու Վլադիմիրն ընկերություն են արել մեկ տարվա ընթացքում. «Մամուլում մեր հարաբերությունները նկարագրվում էին որպես խենթություն: Սկսած մեր ծագումից մինչև մեր ապրելակերպ տարբերությունները մեծ են: Արտաքնապես մենք բոլորովին նման չենք միմյանց, բայց մեր արժեքները և կյանքում ունեցած նպատակները շատ նման են, այնպես որ տարբերությունն ավելի քիչ է վախեցնում: Ես հիանում եմ նրա անձով և այն ամենով, ինչ նա անում է: Դա շատ ուժեղ զգացում է: Ինձ գրավում է նրա խելքը: Դու կարող ես լինել աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը, սակայն, եթե դրա ետևում ոչինչ չկա, ուրեմն դու բոլորովին էլ սեքսուալ չես: Ես ցանկանում եմ լինել այն մարդու հետ, ով ընդլայնում է իմ աշխարհընկալումը և օգնում է դառնալ ավելի լավը: Վլադիմիրն ուղղակի բռնցքամարտիկ չէ: Նա խելացի և հոգատար տղամարդ է:
Ես բավականին շատ ժամանակ եմ անցկացնում Ուկրաինայում և լիովին համաձայն եմ այն ամենի հետ, ինչի համար պայքարում են Վլադիմիրը և Վիտալին. մենք արդարություն և ժողովրդավարություն ենք ցանկանում ուկրաինացիների համար»:

Այնուամենայնիվ, զույգը միասին է 2009 թվականից ի վեր և առայժմ չի պատրաստվում ամուսնանալ:

Хэйден ПанеттьериХэйден Панеттьери

кличко и панеттьери

Хэйден Панеттьери-2

Хэйден Панеттьери-24

Хэйден Панеттьери-244