Վլադիմիր Կլիչկոն և նրա հղի հարսնացուն շարունակում են իրենց հանգիստը վայելել Իտալիայում: Ուկրաինացի բռնցքամարտիկը և ամերիկացի դերասանուհին Սարդինիից տեղափոխվել են Պորտոֆինո: Զույգն իրենց ընկերների հետ զբոսնել է քաղաքով, որից հետո նրանք գնացել են Միջերկրական ծով: Հայդեն Պենետյերին շարունակում է լայն բլուզների միջոցով թաքցնել իր փորիկը: Հիշեցնենք, որ Հայդիի հղիության մասին լուրը հայտնի է դարձել մայիսի 28-ին: