Շատերը սպասում են ամռան շոգ ամիսներին  այդքան սպասված հանգտի մեկնելու համար: Ամենաթեժ և տաք օրերին հայտնիների ֆեյսբուքյան էջերում արդեն հայտնվում են նախընտրած հանգստի լուսանկարները և արձակուրդ մեկնելու ցանկությամբ գրառումները:

Իրենց ցանկալի, սպասվող և չսպասվող հանգստի մասին ArmՏtar.am-ին են  պատմում Ջուսը, Սյուզի Մելիքյանը, Անի Քրիստին  և Մհերը:

Անի Քրիստի

Պասիվ հանգստի սիրահար եմ:  Եթե նույնիսկ այդ պահին  ավելի աշխույժ է հանգիստս դասավորվում, սիրում եմ որոշ ժամանակ հետո արդեն առանձնանալ և ավելի հանգիստ պայմաններում լինել: Նախընտրում եմ հանգստանալ այնտեղ, որտեղ դեռ չեմ եղել, տեսնել հիշարժան և պատմական վայրերը, որոնք բնորոշ են այդ քաղաքին կամ երկրին:

Ամառային այս հանգիտսը համատեղելու եմ աշխատանքի հետ: Լույս կտեսնի Լոս Անջելեսում կայացած իմ առաջին մենահամերգի տեսագրությունը, ինչի վրա արդեն աշխատանքներ տարվում և դեռ շատ նախագծեր կան, որոնք հաստատ  չեն թողնի շատ հանգիստ մնալ (ծիծաղում է): Ուր էլ մեկնեմ, աշխատանքի հետ զուգահեռ, հաստատ, հանգստանալու ժամանակ էլ կունենամ:

Անի Քրիստի

Ջուս

Նշեմ, որ  պասիվ հանգստի սիրահար եմ՝ ծով, արև, տաք ավազ, հարմարավետ հյուրանոց և գնումներ: Սիրում եմ հանգստի մեկնել այնտեղ, որտեղ գեղեցիկ տեսարաններ, հետաքրքիր թանգարաններ, հին պատմական տեսարժան վայրեր կան: Այս ամառն անցկացնելու եմ Ֆրանսիայի Անտիբ քաղաքի արևոտ ափերում: Մեկնելու եմ իմ նշանածի՝ Ռիչարդի մոտ: Բացի Ֆրանսիայից Ռիչարդի հետ շրջագայելու ենք ՝ Մոնակո, Իտալիա և Մավրիկյան կղզիներ: 

 

Շարունակություն` այստեղ: