Life.panorama.am-ը շարունակում է ներկայացնել, թե ինչպե՞ս, որտե՞ղ եւ ո՞ւմ հետ են նախընտրում ամառային հանգիստն անցկացնել հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները:
Այսօր մեզ հետ իրենց տարբերակներով են կիսվել մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանն եւ երգչուհի, դիմահարդար Սյուզի Մելիքյանը:
Շուշան Երիցյանը նկատեց, որ այս տարի առաջին անգամ է մեկնելու հանգստի. «Այս տարի առաջին անգամն է, որ պետք է հանգստի մեկնեմ, քանի որ մշտապես աշխատանքի բերումով եմ մեկնել տարբեր երկրներ: Այնպես որ վերջապես օգոստոսի 5-ին կմեկնեմ սպասված հանգստի: Պետք է նշեմ, որ շրջագայությունը կլինի տարբեր երկրներով՝ սկզբում կմեկնենք Իսպանիա, այնուհետեւ Իտալիա, Ֆրանսիա եւ Մոնակո»,- պատմեց դերասանուհին:
Շարունակությունը` այստեղ: