Դերասան Մխիթար Ավետիսյանը երեկ դարձել է 37 տարեկան, ինչի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել ու հրաշալի օր անցկացրել:
Դերասանն ընկերների ու հարազատների հետ ծննդյան տոնը նշել է իրենց ամառանոցում, կրակ է վառել, խորոված արել: «Կեսգիշերին առաջին շնորհավորանքներն իմ հարազատ մարդկանցից եմ ստացել. գիշերը մեկին էլ Կամերային թատրոնում էի, որտեղ ևս շնորհավորանքներ ստացա կոլեգաներիցս»,-ասաց Մխիթարը և հավելեց, որ առավոտյան արթնացել ու բազմաթիվ բարեմաղթանքներ է ստացել ընտանիքի անդամներից` կնոջից, մայրիկից: Իսկ աղջիկը, ինչպես միշտ, իր ուրախ տրամադրությամբ ոգևորել է հայրիկին ու այդպիսով շնորհավորել նրան:
Դերասանի խոսքով` ծննդյան տոնին գործընկերները չեն մասնակցել, փոխարենը եղել են հարազատներն ու իր հետ երկար ճանապարհ անցած ընկերները: «Արժանի ուտող-խմող սաստավը հավաքվել է»,-մեզ հետ զրույցում ասաց Մխիթարը և հավելեց, որ ծննդյան օրվա խորովածն իր ձեռքով է արել, ինչն էլ մեծագույն հաճույք ու հանգիստ է իր համար:
ESem.am-ը շնորհավորում է դերասանին և մաղթում ամենայն բարիք:
Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը