44-ամյա գեղեցկուհի Ջենիֆեր Լոպեսին շատ կանայք են նախանձում` գեղեցիկ և սեքսուալ կազմվածք ունենալու համար: Նա այն քիչ աստղերից է, որոնց համար ժամանակը կանգ է առել: Ջենիֆերին իր տարիքը չի վախեցնում: Նա միշտ երիտասարդ է և գեղեցիկ: Ամերիկյան "Us Weekly" ամսագրին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվում այդքան գեղեցիկ կազմվածք ունենալ: Երգչուհու խոսքով` նա ամեն օր հաճախում է մարզասրահ և հետևում է իր սննդակարգին: Բացի այդ` նա ամեն օր երկու ժամ պարում է:
«Մի ծուլացեք, ամեն օր սպորտով զբաղվեք և հետևեք ձեր սննդակարգին: Հենց այդ ամենի շնորհիվ եմ ես ինձ այդքան առողջ ու գեղեցիկ զգում»,- իր երկրպագուներին խորհուրդ է տվել երգչուհին: Նա նշել է նաև, որ ընդհանրապես միս չի օգտագործում:
: