Սելենա Գոմեսը դարձել է սկանդալի հերոսուհի: Բանն այն է, որ երգչուհու հարևանները զանգահարել են ոստիկանություն և դժգոհել, որ Սելենայի տան աղմուկի պատճառով իրենք չեն կարողանում քնել: Այս մասին հայտնում է "UsWeekly" ամսագիրը: Ոստիկանության աշխատակցի խոսքով` ահազանգը ստացել են ժամը 22:30-ին: Բանն այն էր, որ Սելենան երգ էր ձայնագրում իր տանը: Այդ դեպքից հետո երգչուհին Ինսթագրամում սև ու սպիտակ լուսանկար էր տեղադրել, որի տակ մակագրել էր. «Կենդանի երաժշտություն, մոմեր, հարազատ մարդիկ և հիանալի երեկո»: