Անդրեն, Արամ MP3-ն, Էմմին, Սոֆի Մխեյանը, Սոնա Ռուբենյանը, Դավիթ Ամալյանը, Լեյլա Սարիբեկյանը, Մրրոն, Մավր Մկրտչյանը, Սուսաննա Պետրոսյանը, Գոհար Հովհաննիսյանը, Սրբուհի Սարգսյանը, Սեւակ Ամրոյանը և Նիկ Էգիբյանն օրերս մասնակցել են համերգի` նվիրված հեղինակային իրավունքի պաշտպանությանը: “Ստեղծիր և պաշտպանիր” խորագրով բացօթյա միջոցառումը վարել է Գարիկը:

 
Սոնա Ռուբենյանը, Անդրեն, Էմմին, Սոֆի Մխեյանը եւ Գարիկը
 


Լեյլա Սարիբեկյանը BRAVO.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ շուտով լույս կտեսնի իր հեղինակային 3-րդ ձայնասկավառակը.“Ցավում եմ, որ երգերը գողանում են: Դրանք շատ դժվար են ստեղծվում, տարիների աշխատանքի արդյունք են: Հեղինակները միշտ անտեսվում են, ուզում եմ, որ փոխվի իրավիճակը: Մարդիկ պետք է հասկանան` եթե արվեստագետը եկամուտ չունի, չի կարող զարգացնել իր արվեստը, էլ չեմ խոսում պարզապես ապրելու մասին: Շատ եմ ուզում, որ միջազգային ասպարեզում էլ հեղինակություն ունենանք եւ մարդիկ մեզ լուրջ ընդունեն”: 

 

 

Էմմիին եւս մտահոգում է կրկնօրինակման եւ հեղինակային իրավունքի այլ խախտումների առկայությունը. “Ճիշտ է` գրանցում ենք մեր երգերը, որոնց վրա ջանք ենք ներդրել եւ բավական մեծ գումար ծախսել, բայց, հավատացեք, ոչ ոք չի կարող կանգնեցնել բոլոր այն մարդկանց, ովքեր համացանցից անօրինական ճանապարհով ներբեռնում են դրանք”: