Օրեր առաջ ավարտվել են «Պահապան հրեշտակներ» կոչվող նոր երգի տեսահոլովակի նկարահանումները: Այն նվիրված է ՀՀ ոստիկանության աշխատակիցներին:

 

Հայ հայտնիների կատարմամբ այս երգի գաղափարը երաժիշտ Արմեն Գևորգյանինն է: Նոր երգի երաժշտության հեղինակները Արմեն Գևորգյանն ու Քնարիկ Սասունյանն են, խոսքերը գրել է  Քնարիկ Սասունյանը, գործիքավորումն արել է Արեգ Առուստամյանը, միքսել՝ Մարտին Միրզոյանը:

 

 

«Պահապան հրեշտակներ» երգը կատարել են Էմմին, Սոնա Շահգելդյանը, Նարեկ Բավեյանը, Սարոն ու Անգելինա Գասպարյանը, ովքեր նկարահանվել են նաև տեսահոլովակում:

 

ESem.am-ի հետ զրույցում երգի հեղինակն ասաց, որ տեսահոլավակը նկարահանվել է Հայաստանի տարբեր տեսարժան վայրերում: Ռեժիսորը Արարատ Սարբեկյանն է:

 

 

 

 

 

 

 


Ներկայացրեց Մերի Պողոսյանը