Հայաստանի սահմանամերձ գյուղերի բարեկարգմանը նվիրված բարեգործական համերգ է տեղի ունեցել Մոսկվայում, որին մասնակցել են Music Հայկը, Կարեն Ավանեսյանը, Ավրաամ Ռուսոն, Արման Թովմասյանը, Արշակ Բեռնեցյանը, Սիրանուշ Գալստյանը, Սարո Վարդանյանը, Աստան, Նշան Հայրապետյանը, Նարինե Մադունցը, Գագիկ Գինոսյանը և այլք:


Համերգը կազմակերպել էին "New Generation Production"-ի հիմնադիրներ Նաիրա Նիազյանն ու Թոմաս Ոսկանյանը: Նաիրան, ով մասնագիտությամբ լրագրող է եւ «ArmTv»-ի հայաստանյան լուրերի խմբագիրն է, BRAVO.am-ին պատմել է, թե ինչու են նախաձեռնել միջոցառումը.«Մեր սյուժեներից մեկը սահմանամերձ Բաղանիս գյուղի մասին էր: Ինձ գրավեց այն փաստը, որ գյուղապետը երիտասարդ Նարեկ Սահակյանն էր, որի հետ ԵՊՀ-ում ենք սովորել: Ինձ հուզել էր այն հանգամանքը, որ ես, տեղափոխվելով Մոսկվա, այժմ քիչ, թե շատ ապահով պայմաններում եմ ապրում, իսկ գյուղում մարդիկ խմելու ջրի խնդիր ունեն… Երբ Նարեկին հայտնեցի, որ ցանկանում ենք որեւէ կերպ օգնել, նա տեղեկացրեց, որ խնդիրներից մեկն անանցանելի ճանապարհահատվածն է, որն անհրաժեշտ է գոնե խճապատել»:

Բարեգործական համերգի մասնակիցները

Ալեքսանդր Բաբասյանը

Շարունակությունը` այստեղ: