ESem.am-ն իր ընթերցողներին պատմել է դերասաններ Խորեն Լևոնյանի ու Լիկա Մեսրոպյանի սիրոպատմության և ամուսնության մանրամասները:
Սեպտեմբերին ամուսնացած զույգի երկրպագուներն ուրախանալու առիթ ունեն. Խորենն ու Լիկան բալիկի են սպասում: ESem.am-ի հետ զրույցում Խորենը հաստատեց մեր տեղեկությունը: «Այո, մենք բալիկի ենք սպասում»,- ասաց դերասանն ու հայտնեց, որ երկրորդ անգամ ևս արու զավակ է ունենալու:
«Երեխան լույս աշխարհ կգա իմ ծննդյան օրերին»,- տեղեկացրեց Խորենը: Նշենք, որ դերասանի տարեդարձը սեպտեմբերի 16-ին է, այս տարի նա կբոլորի 31 տարին:)
Խորենը չցանկացավ մանրամասնել, թե փոքրիկի համար ինչ անուն են ընտրել, քանի որ չի ցանկանում հանրայնացնել անձնական նորությունը:
ESem.am-ը շնորհավորում է զույգին և թեթև ծննդաբերություն մաղթում Լիկային: