Ժողովրդական երգերի կատարող Գոհար Հովհաննիսյանը երկրորդ անգամ մայր կդառնա: ESem.am-ի հետ զրույցում Գոհարը հաստատեց լուրի իսկությունը և որոշ մանրամասներ փոխանցեց:
Գոհարի և ամուսնու` Գուրգենի, երկրորդ բալիկը լույս աշխարհ կգա դեկտեմբերին. այժմ երգչուհին հղիության հինգերորդ ամսում է: Նրա խոսքով` իրեն շատ լավ է զգում ու այս ամիսների ընթացքում շարունակում է աշխատել:
«Միշտ ասել եմ, որ հղիությունը հիվանդություն չէ, և այս ինը ամիսների ընթացքում շարունակելու եմ աշխատել: Ի դեպ, երբ իմացա հղիությանս մասին դրսում համերգների էի,- նշեց Գոհարը` ավելացնելով,- ամուսինս շատ ուրախացավ, երբ իմացավ հղիությանս մասին ու այժմ անհամբեր մեր երկրորդ բալիկի ծննդին է սպասում»:
Ըստ Գոհարի` դեռ չեն պարզել բալիկի սեռը: «Դեռ պարզ չէ, բայց, կարծում եմ, աղջիկ ենք ունենալու»,- ասաց նա:
Երգչուհին այժմ պատրաստվում է նոր տեսահոլովակի նկարահանումներին, իսկ աշնանը ընկերների հետ համերգներ կունենա:
ESem.am-ը ստեղծագործական հաջողություններ և թեթև ծննդաբերությւոն է մաղթում Գոհարին:
Ուրախալի լուրը` Արևիկ Իսաջանյանի