Ինչպես արդեն հայտնի է, իրապատում շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը իրենց հանգիստն են վայելում Մեքսիկայում: Նրանք Քիմի ընկերոջ առանձնատանն են բնակվում: Երեկ Քիմը իր միկրոբլոգում տեղադրել է նոր լուսանկարներ, որոնցում պատկերված են Մեքսիկայի սպիտակ ավազով լողափը, կապույտ ջրերը և գեղեցիկ արմավենիները: Քիմին շատ է դուր եկել Մեքսիկան, հատկապես այնտեղի ջերմ արևը: Նա մի քանի սելֆի է արել ջերմացնող արևի տակ հանգստանալիս: