Քիմ Քարդաշյանի լուսանկարը, որն արվել է Հայաստանում, 2019թ.-ի լավագույն լուսանկարների ցանկում է. այն կազմել է Reuters գործակալությունը։
2019թ.-ի հոկտեմբերին Քիմ Քարդաշյանը Երեւանում էր եւ մասնակցում էր WCIT համաշխարհային համաժողովին։ Լավագույնների շարքում է կադրը, որում հայուհին սելֆի է անում ներկաների հետ։ «Քիմ Քարդաշյանը սելֆի է անում Երեւանում տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT 2019) ընթացքում»,- նշում է գործակալությունը։
Լուսանկարների հեղինակը «Ֆոտոլուր» լրատվական գործակալության լուսանկարիչ Վահրամ Բաղդասարյանն է։