Հարվարդի Ցողունային բջիջների ինստիտուտի գիտնականները մշակել են մի պատվաստանյութ, որը նվազեցնում է ինֆարկտի վտանգը, տեղեկացնում է The Daily Telegraph-ը: Հայտնագործության հիմքում ընկած է մարդու լյարդում գտնվող հատուկ գենի՝ PCSK9-ի վրա ներգործության տեխնոլոգիան, որի աշխատանքի խանգարումները հանգեցնում են սիրտ-անոթային համակարգում խոլեստերինի պարունակության ավելացման: Վերջինիս նստվածքներն անոթների ներքին պատերին ինֆարկտի առաջացման սպառնալիք է առաջացնում:
PCSK գենը հայտնաբերվել է 2003 թվականին ֆրանսիացի գիտնականների կողմից՝ որոշ մարդկանց արյան մեջ խոլեստերինի ցածր պարունակության ժառանգական պատճառների հետազոտությունների ժամանակ:
«Մեր թերապիան առաջարկում է ներգործություն գեների վրա»,- հայտարարել է հետազոտությունների ղեկավարներից մեկը՝ պրոֆեսոր Քիրան Մուսունուրուն: Փորձերը կատարվել են մկների վրա: Մի քանի օրվա ընթացքում գիտնականներին հաջողվել Է նրանց արյան մեջ 40 տոկոսով նվազեցնել խոլեստերինի մակարդակը:
«Պատվաստանյութը կարող է, ըստ մեր հաշվարկների՝ ինֆարկտի սպառնալիքը նվազեցնել 30-ից մինչեւ 90 տոկոսով»,- ընդգծել Է Մուսունուրուն: Մասնագետների կարծիքով՝ ինֆարկտի դեմ պատվաստումը զանգվածային կիրառման համար պատրաստ կլինի 10 տարվա ընթացքում: