Մադրիդի Տրինատարիաս Դեկալսաս վանքում իսպանացի հնագետները գտել են 5 գերեզմանոց, որոնցից մեկը կարող է պատկանել հայտնի գրող Միգել դե Սերվանտեսին: Խմբի ղեկավար Ֆրանսիսկո Էչեբերիան ասել է, որ անհրաժեշտ է աճյուններն ուսումնասիրել ռենտգենի միջոցով: Մասնագետներն օգտագործելու են լազերային սարքեր, 3D սարքավորումներ:
Ըստ մասնագետների, աշխատանքը կտևի մի քանի ամիս: Հնագետները հույս ունեն Սերվանտեսի աճյունը ճանաչել այն սպիների միջոցով, որոնք գրողը ստացել է զինվորական ծառայության տարիներին:
Հայտնի է, որ Սերվանտեսը հրազենային երեք վնասվածք է ստացել, որից երկուսը կրծքի շրջանում, իսկ երրորդը` ուսի` 1571թ.-ին, Լեպանտոյի ճակատամարտում: Եթե հնագետները կարողանան գտնել Սերվանտեսի աճյունը, ապա եկեղեցու բակում` գերեզմանի մոտ, կկառուցվի հուշատախտակ, որտեղ Սերվանտեսի գրականության սիրահարները կարող են գալ եւ հարգանքի տուրք մատուցել: Սերվանտեսի աճյունի փնտրման աշխատանքները մեկնարկել են ապրիլին: Այդ աշխատանքների համար կառավարությունը հատկացրել է 100 հազար եվրո: