Լեհաստանի հարավում հնագետները հնագույն գերեզման են հայտնաբերել, որտեղ գտնվող կմախքը, վերջիններիս խոսքով, պատկանում է իրական վամպիրի, տեղեկացնում է Russia Today-ը՝ USA Today-ին հղումով:
Աղբյուրի փոխանցմամբ՝ պեղումներն անցկացվել են Գլիվիցա քաղաքում: Ըստ գիտնականների պարզաբանումների՝ կմախքը գլխատված է եղել, իսկ գանգը՝ տեղադրված ոտքերի մեջտեղում: Հնագույն լեգենդների համաձայն՝ դա վամպիրներին հուղարկավորելու առավել տարածված միջոցներից մեկն է: Հնում մարդիկ կարծում էին, որ նման դիրքով թաղելուց հետո վամպիրը չի կարողանա գտնել իր գլուխն ու վերակենդանանալ, նշում է աղբյուրը: