Քեյթ Հադսոնը զարդարել է " InStyle" ամսագրի հուլիսյան համարի շապիկը: Քեյթը լուսանկարվել է Մալիբուի այգում, որտեղից երևում է Խաղաղ օվկիանոսը: Քեյթը նկարահանման հրապարակ էր եկել սպիտակ վերնաշապիկով և երկնագույն կիսաշրջազգեստով:
Հադսոնի կարիերան վերելք է ապրել 2001 թվականին, երբ 21 տարեկանում նկարահանվել է «Գրեթե հայտնի» ֆիլմում: Մինչ դերասանուհի դառնալը Քեյթը աշխատել է կրկեսում:
Քեյթը սիրում է փորձել և չի վախենում ռիսկի դիմել: Դերասանուհին ասել է, որ երազում է ինքնաթիռ վարել սովորել: