Քեյթ Հադսոնը չի վախենում անկեղծ լուսանկարներից: Դրանում
կարող են համոզվել ամերիկյան Glamour ամսագրի ընթերցողները,
որի շապիկի համար 33-ամյա դերասանուհին առանց վերնազգեստի է
լուսանկարվել:
«Ես միշտ ջանում եմ բաց չթողել իմ հնարավորությունները: Ես հեշտ
եմ հարաբերություններ ստեղծում: Հաճախ եմ վստահում մարդկանց
և շատ անկեղծ եմ լինում, որովհետև ոչինչ չունեմ թաքցնելու: Ես
ընկերներ եմ ունեցել, ովքեր ստել են ինձ, ինչ-որ բան են արել իմ
թիկունքում, ինչ-որ մեկը ինձանից իրեր է գողացել, սակայն ես
հավատս չեմ կորցրել մարդկանց նկատմամբ»,- ասել է
դերասանուհին:
Քեյթը նաև ցրել է այն թյուրիմացությունը, որ հայտնի մարդկանց երեխաները միշտ երազում են հայտնի
դառնալ:
«Ինձ թվում է՝ ամեն ինչ հակառակն է»,- ասել է դերասանուհի Գոլդին Հոուինի դուստրը և դերասան Քուրթ
Ռասելի խորթ դուստրը:
Քեյթն ընդունել է, որ իրեն ոգեշնչել է մոր օրինակը: «Ես միշտ հիշում եմ մորս խոսքերը, որ կյանքում կա
ընդամենը մեկ բան, որը նա չէր ցանկանա բաց թողել՝ երեխաների դաստիարակությունը»,- նշել է նա: