Ռուսաստանում մեծ հռչակ վայելող երգչուհի, Իգոր Բուտման ակումբի մասնակից, երգչուհի (Դիանա) Դիկովսկին համերգային երեկոյով հանդես կգա Հայաստանում: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց միջոցառման կազմակերպիչ «Ֆորպոստարտ» ընկերության գլխավոր տնօրեն Զառա Մխեյանը, երգչուհին յուրահատուկ ծրագրով հունիսի 11-ին ելույթ կունենա «Մեցցո» ակումբում:
«Դի Դիկովսկին ելույթ է ունեցել բազմաթիվ հայտնի ջազային ակումբներում՝ռուսահայ ջազային երաժիշտ Սերգեյ Մանուկյանի և ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Բուտմանի հետ: Նրա ունի յուրահատուկ կատարողական ոճ, որը տարբերվում է մյուս ջազային երգիչներից: Հայաստանում նա հանդես կգա առաջին անգամ, թեև երկար տարիներ ապրել է Երևանում»,-նշեց Մխեյանը:
«Ֆորպոստարտ» ընկերության գլխավոր տնօրենն ընդգծեց, որ ծրագրում են հաջորդ տարի կազմակերպել Դի Դիկովսկու և Սերգեյ Մանուկյանի ու իր նվագախմբի համատեղ համերգը Հայաստանում:
Դիանա Դիկովսկին ծնվել է Բաքվում, 1988 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան: Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Օլգա Գաբայանի ղեկավարության ներքո: 2007-ին ծանոթանում է Լևոն Մալխասյանի հետ, ով ամբողջությամբ փոխում է նրա կյանքը, և նա սկսում է հանդես գալ «Մալխաս» ջազ ակումբում: 2011-ից ապրում է Մոսկվայում: Նույն տարի նկարահանվել է «Հայաստան» երգի տեսահոլովակում' անվանի աստղեր Դմիտրի Խառատյանի, Զառայի, Ալեքսեյ Չումակովի, Արթուր Բեսթի, Սոնայի, Մարատ Բաբայանի, Եվա Ռիվասի, Վարդայի և Ալեքսեյ Այվազովի հետ: Երգը սիր վեց և գնահատվեց ունկնդիրների շրջանում: